Ջրամեկուսիչ նյութեր

Շինությունների ջրամեկուսացումը կանխում է ջրի ներթափանցումը, նպաստում է շենքի հիմքի ամրացմանը, պաշտպանելով այն քայքայումից, բորբոսից և փտտումից: Այս տեսակի մեկուսացումը հանդիսանում է ոչ միայն որպես արտաքին ազդեցություններից պաշտպան, այլ նաև նպաստում է շինության ներսում բարենպաստ միկրոկլիմայի ստեղծմանը և խոնավության մակարդակի ինքնակարգավորմանը:
 

ՏԵՍԱԿԱՆԻ - Ջրամեկուսիչ նյութեր - Ջրամեկուսիչ մածիկներ
Ջրամեկուսիչ մածիկներ

Ջրամեկուսիչ մածիկը օգտագործվում է բետոնե, երկաթբետոնե, փայտյա շինությունները խոնավությունից պաշտպանելու համար: Հաճախ այն օգտագործվում է նաև խողովակների, հիմքերի ջրամեկուսացման համար: Բացի այն, բիտում-պոլիմերային մածիկը ապահովում է նկուղները, լողավազանները, հիմքերը անկար ջրամեկուսիչ ծածկույթով: 
Ջրամեկուսիչ բիտում-պոլիմերային մածիկը ջրամեկուսացնում է շինարարական կոնստրուկցիաները, օգտագործվում է ճանապարհի վերանորոգման աշխատանքներում, պաժտպանում է խոնավությունից հատակները, պատերը, տանիքները:
Գրինտեքը կատարում է ջրամեկուսացումը բիտում-պոլիմերային մածիկներով բարձր ճնշման սարքավորումների միջոցով՝ օդի անմիջական մղման եղանակով:

Հատկությունները

  • Բիտում-պոլիմերային մածիկներով ծածկապատումը ապահովում է մակերևույթի ջրամեկուսացումը առանց կարերի,
  • Բիտում-պոլիմերային մածիկները դիմացկուն են աղերի, սուլֆատների և քլորիդների նկատմամբ:

Օգտագործման ոլորտը

  • Հիմքի պատերի ջրամեկուսացում,
  • Հատակի ջրամեկուսացում,
  • Հասարակական նշանակության շենքերի ջրամեկուսացում,
  • Արտադրական շենքերի ջրամեկուսացում,
  • Կանաչ տանիքների և լողավազանների ջրամեկուսացում