Ջրահեռացման համակարգը ինժեներա-տեխնիկական կառույց է, որը նախատեսված է ինֆիլտրացված և ստորգետնյա ջրերի հավաքագրման և հեռացման համար: Ջրահեռացման համակարգի շնորհիվ լուծվում է հողի խոնավության հաշվեկշռի խնդիրը, ստեղծվում են բարենպաստ պայմաններ շենքերի, բույսերի և հողատարածքի սեփականատիրոջ համար:
Մայթերից, ճանապահներից, ավտոկայանատեղերից, կամուրջներից և փողոցի ենթակառուցվածքի այլ օբյեկտներից անձրևաջրերի հեռացման հուսալի համակարգի շնորհիվ նվազագույնի է հասցվել դրանց ծածկույթների վնասումը:Մեր ընկերությունը կարող է առաջարկել Ձեզ անձրևաջրերի հեռացման համակարգերի մի ամբողջական համալիր, որը մի քանի անգամ կերկարացնի ճանապարհային ծածկույթների, կամուրջների, տան և այլ կառույցների հիմքերի օգտագործման ժամկետները: Լավագույն տարբերակն է, երբ ջրահեռացման խնդիրները լուծվում են շենքերի նախագծման փուլում: Գոյություն ունի ջրահեռացման մի քանի տեսակ՝
Գծային ջրահեռացում;
Կետային ջրահեռացում;
Ներքին ջրահեռացում;
Ստորգետնյա ջրահեռացում;
Որպես կանոն, շինարարության և կանաչապատման ժամանակ օգտագործվում է ջրահեռացման մի քանի տարբերակներ, որոնք ապահովում են կառույցի երկարակեցությունը:
Նկարագրություն
Ջրահեռացման համակարգերը նախատեսված են հատակի և փողոցի ջրերի հեռացման համար:
Նմանատիպ աշխատանքներ կատարվում են լողավազանների, սպորտային հարթակների շուրջը, այգիներում, փողոցի մայթերին, ավտոկայանատեղերում և այլն:
Գրինտեքն առաջարկում է հավաքովի ջրահեռացման համակարգեր չուգունե, չժանգոտվող մետաղից և պոլիպրոպիլենե կափարիչներով:
Դրենաժային համակարգերը հնարավորինս հարմար են, արագ հավաքվող, թեթև, գերհարթ, որի հետևանքով էլ ապահովվում է ջրի առանց խոչընդոտների հեռացումը: