Ձայնամեկուսիչ նյութեր

Ձայնամեկուսիչ նյութերը կանխում են աղմուկի ներթափանցումը տուն կամ բնակարան:Մեր ընկերությունը կապահովի բարձրորակ ձայնամեկուսիչ նյութերով և կլուծի աղմուկի ներթափանցման խնդիրը: Նյութերը բաժանվում են երկու կատեգորիայի՝ ձայնամեկուսիչ և ձայնակլանիչ: Մեր մասնագետները կօգնեն ձայնամեկուսացման ճիշտ տարբերակի ընտրության հարցում:

ՏԵՍԱԿԱՆԻ - Ձայնամեկուսիչ նյութեր - Ձայնամեկուսիչ սալեր (ինքնակպչուն)
Ձայնամեկուսիչ սալեր (ինքնակպչուն)

Ձայնամեկուսիչ սալերը, նախատեսված պատերի և առաստաղի համար, դա փափուկ ձայնամեկուսիչ նյութեր են պոլիուրեթանից՝ բաց բջջային կառուցվածքով, որոնք առանձնանում են թեթևությամբ և այս հատկության շնորհիվ անփոխարինելի են բնակելի տարածքի վերջնական ձևավորման մեջ: Սալերը համապատասխանում են բարձր հիգիենական պահանջներին և վտանգավոր չեն առողջության համար: Բացի այն, դրանք սենյակում ապահովում են բարենապաստ ակուստիկ միջավայր: Նյութը օժտված է ձայնամեկուսացման և ձայնակլանման բարձր հատկություններով: Իհարկե, ձայնամեկուսիչ սալերը հիանալի լուծում է հանգիստ և խաղաղ տան պայմաններ ստեղծելու համար՝ սենյակները պաշտպանված կլինեն ցանկացած տեսակի աղմուկից:

 

 Հատկությունները 

  • Նյութը հրակայուն է
  • Ապահովում են արդյունավետ ձայնակլանում 
  • Հեշտ են կտրվում և տեղադրվում
  • Հանդիսանում է դիզայնի հետաքրքիր էլեմենտ

    Օգտագործման ոլորտը
    Ձայնագրման ստուդիա
    Ռադիոհեռարձակման ստուդիա
    Տարածություններ, որտեղ տեղադրված են ակուստիկ համակարգեր
    Կինոթատրոններ
    Հանրային տարածքներ, գրասենյակներ
    Մարզասրահներ, լողավազաններ
    Աղմկոտ գործարանային տարածքներ