Ջրահեռացման Համակարգեր

Ջրահեռացման համակարգը ինժեներա-տեխնիկական կառույց է, որը նախատեսված է ինֆիլտրացված և ստորգետնյա ջրերի հավաքագրման և հեռացման համար: Ջրահեռացման համակարգի շնորհիվ լուծվում է հողի խոնավության հաշվեկշռի խնդիրը, ստեղծվում են բարենպաստ պայմաններ շենքերի, բույսերի և հողատարածքի սեփականատիրոջ համար:
 

ՏԵՍԱԿԱՆԻ - Ջրահեռացման Համակարգեր - Լոգարանի ջրահեռացում
Լոգարանի ջրահեռացում

Լոգարանի հատակի մեջ տեղադրված ջրահեռացման համակարգը լինում է երկու տեսակի՝ լոգարանային տրապ և ջրատարներ: Տրապերի հիմնական տարրերն են սիֆոնը և խողովակը, որոնցով ջուրը հոսում է կոյուղու մեջ: Լոգարանի հատակի վրա տեղադրված անցքը ծածկված է ցանցով, իսկ ջրահավաք հատվածը ունի ձագարի տեսք: Որպեսզի համակագը նորմալ գործի, հարկավոր է լոգարանում ստեղծել հատակի թեքություն: Ջրատարը՝ դա ջրահեռացման համակարգ է, որի տարրերից են նույնպես սիֆոնը ու խողովակը, բայց ջրահավաք մասը ունի երկարավուն սկուտեղի ձև: Ի տարբերություն նրան, որ տրապը ունի մեկ ցանց, ջրանցքը անցնում է ամբողջ լոգարանի երկայնքով, և այս սարքավորման շնորհիվ ջուրը շատ ավելի արագ է հեռացվում:

 

Նկարագրություն

Լոգարանի ջրատարները պատրաստված են բարձրորակ չժանգոտող մետաղից, համապատասխանում են բոլոր սանիտարահիգիենիկ պահանջներին: Հնարավորություն են տալիս իրականացնելու բարդ դիզայներական և տեխնիկական լուծումներ: Հեշտությամբ հաղթահարում են ջրի մեծ հոսքը: