Իսոմատ

Եվրոպական որակ Հայաստանում

Աշխարհահռչակ Իսոմատ ֆիրմայի Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ Գրինտեքը ներկայացնում է սալիկի սոսինձ և շաղախներ, ջրամեկուսիչ նյութեր, հերմետիկներ և սիլիկոններ, դեկորատիվ միկրոցեմենտային հատակներ, էպօքսիդային և պոլիուրեթանային ներկեր, բետոնի հավելանյութ 

ՏԵՍԱԿԱՆԻ - Իսոմատ - Բետոնի հավելանյութ ԻՍՈՄԱՏ
Բետոնի հավելանյութ ԻՍՈՄԱՏ

Բետոնի հավելանյութերը նախատեսված են պատրաստի բետոնին լրացուցիչ մեխանիկական ամրություն հաղորդելու համար:Երբ ակտիվ քիմիական նյութեր են ավելացվում բետոնի մեջ, տեղի է ունենում ռեակցիա, որի արդյունքում առաջանում են ջրում չլուծվող բյուրեղներ, որոնք լցնում են բետոնի ծակոտիներն ու մազանոթները և խոչընդոտում ջրի շարժը: Մնում է անընդհատ ակտիվ և դիմակայում է դրական և բացասական հիդրոստատիկ ճնշմանը:

AQUAMAT-ADMIX

Բետոնի հավելանյութ պատրաստի բետոնային շաղախի ջրամեկուսիչ հատկությունը բարձրացնելու համար: Խառնվում է պատրաստի բետոնե շաղախին, 0.8-1 կգ, 100 կգ ցեմենտին հաշվարկով:

POLYPROPYLENE FIBERS

Պոլիպրոպիլենային մազիկներ բետոնի և շաղախների ամրանավորման համար: 12 մմ երկարությամբ: խառնվում են պատրաստի բետոնի և շաղախների մեջ 600-900 գրամ - 1 m3 բետոնի հաշվով:

Օգտագործման ոլորտը

Ջրամեկուսիչ հիմքեր
Նկուղներ
Ջրատարներ
Կոյուղու և մաքրման կայաններ
Լողավազաններ