Շինությունների ջրամեկուսացումը կանխում է ջրի ներթափանցումը, նպաստում է շենքի հիմքի ամրացմանը, պաշտպանելով այն քայքայումից, բորբոսից և փտտումից: Այս տեսակի մեկուսացումը հանդիսանում է ոչ միայն որպես արտաքին ազդեցություններից պաշտպան, այլ նաև նպաստում է շինության ներսում բարենպաստ միկրոկլիմայի ստեղծմանը և խոնավության մակարդակի ինքնակարգավորմանը:
Բիտումային կղմինդրը ունի մի քանի նավանում՝ ճկուն կղմինդր, տանիքային սալեր, շինգլս: Այն իրենից ներկայացնում է միջին չափսի հարթ թերթեր՝ ձևավոր կտրվածքով մի եզրից: Կղմինդրը արտադրվում է ուղղանկյունաձև, վեցանկյունաձև, եռանկյունաձև, օվալաձև, ալիքաձև և ունի բազմատեսակ գունային լուծումներ:Դրա հիմքում է բիտումով պատված ապակեկտավն է կամ օրգանիկ թաղանթանյութը: Հիմքը հանդիսանում է որպես ամրան տարբեր պոլիմերային հավելումներով օքսիդացված մոդիֆիկացված բիտումի երկու շերտի միացման համար, որոնք ապահովում են սալիքին ճկունություն, ամրություն և դիմացկունություն դեֆորմացիայի հանդեպ:
Բիտումային կղմինդրի արտաքին մակերևույթը պատված է բազալտե մանրումով, որը հաղորդում է նյութին բազմատեսակ գունային երանգներ, պաշտպանում են կլիմայական ազդեցությունից և ուլտրամանուշակագույն ճառագաթումից: Կղմինդրի հակառակ կողմում փակցրած է պոլիէթիլենային թաղանթով ծածկված սոսնձային շերտ, որպեսզի տեղափոխման և պահեստավորման ժամանակ սալերը չկպչեն իրար
Համակարգի կիրառման առավելությունները՝
-Տանիքային համակարգի մոնտաժման հեշտությունն ու հարմավետությունը
-Տանիքային ծածկույթի բացարձակ հերմետիկությունը
-Օգտագործման հարմարավետությունը ցանկացած տեսակի, նույնիսկ ամենաբարդ, տանիքների դեպքում