Ձայնամեկուսիչ նյութեր

Ձայնամեկուսիչ նյութերը կանխում են աղմուկի ներթափանցումը տուն կամ բնակարան:Մեր ընկերությունը կապահովի բարձրորակ ձայնամեկուսիչ նյութերով և կլուծի աղմուկի ներթափանցման խնդիրը: Նյութերը բաժանվում են երկու կատեգորիայի՝ ձայնամեկուսիչ և ձայնակլանիչ: Մեր մասնագետները կօգնեն ձայնամեկուսացման ճիշտ տարբերակի ընտրության հարցում:

ՏԵՍԱԿԱՆԻ - Ձայնամեկուսիչ նյութեր - Հանքաբամբակի սալեր
Հանքաբամբակի սալեր

Հանքաբամբակի սալերը կատարյալ ջերմա- և ձայնամեկուսիչ նյութեր են, որոնք լայն տարածում են գտել թեթևության, արդյունավետ ձայնամեկուսացման, մատչելի գնի շնորհիվ: Բացի այդ, հանքաբամբակի սալերը ունեն օգտագործման երկար ժամկետ: Մանրաթելային կառուցվածքի շնորհիվ, հանքաբամբակը հեշտությամբ կլանում է աղմուկը: Հանքային բամբակի սալը պարտադիր տեղադրվում է ակուստիկ էկրանի համակարգի կամ ձայնամեկուսիչ միջնապատի մեջ: Հանքաբամբակյա ձայնամեկուսիչ սալերը ապահովում են տանը, հանրային վայրերում, աշխատանքային վայրերում ակուստիկ հարմարավետություն, պաշտպանելով մարդկանց սթրես և հոգնածություն առաջացնող աղմուկից:
 

Հատկություններ

Թեստերով հաստաված, աղմուկի նվազեցման գերազանց ակուստիկ հատկանիշներ
Օգտագործման ժամանակահատվածում կծկման բացակայություն. ունեն բարձր ձայնակլանիչ հատկություններ
Հրդեհային անվտանգություն և էկոլոգիական հարմարավետություն. Կարելի ստանալ հիանալի արդյունք գիպսկարտոնե սալերի հետ համախմբված լուծումների դեպքում:


Օգտագործման ոլորտը

Ջայնամեկուսացում կարկասային միջնապատերի
Ձայնամեկուսիչ ծածկապատումներ
Ձայնամեկուսացում միջհարկային միջնապատերի

Կարող է օգտագործվել որպես ակուստիկ առաստաղներ -ի ձայակլանիչ