Գոլորշամեկուսացումը ապահովում է Ձեր տան տանիքի երկարակեցությունն ու պաշտպանը արտաքին բացասական գործոններից՝ բնակիչները չեն ունենում ավելորդ խնդիրներ և ապահով պաշտպանված են ցրտից:
Մեր ընկերությունը գոլորշամեկուսացման համար առաջարկում է բարձրորակ նյութեր, որոնք կանխում են գոլորշու ներթափանցումը կառույցի մեջ:
Գոլորշամեկուսիչ թաղանթը դա շնչող նյութի շերտ է, որը պաշտպանում է կառույցը մթնոլորտային խոնավության ներթափանցումից, միաժամանակ մնալով գրեթե թափանցիկ՝ ներսից գոլոշու դուրս գալու համար: Թաղանթները օժտված են հատկությունների յուրօրինակ համակցությամբ՝ դրանք ամուր են, միաժամանակ թեթև, ջրակայուն, դիմացկուն են քիմիական ազդեցությանը, շնչող են, քիքմիապես իներտ և էկոլոգիապես անվնաս: Թաղանթները թեք տանիքների համար օգտագործվում են որպես գոլորշամեկուսիչ նյութ: Այստեղ դրանք հանդիսանում են երկրորդ շերտ, պաշտպանելով արտաքին խոնավությունից՝ ձյունից, անձրևից, կոնդենսատից, որն կարող է ներթափանցել տանիքի տակ ոչ բարենպաստ եղանակային պայմանների՝ ուժեղ քամու կամ հորդառատ անձրևի ազդեցության տակ:
Նկարագրություն
Թաղանթները կանխում են գոլոշու ներթափանցումը, պաշտպանելով ջերմամեկուսիչ նյութը, կառույցի այլ տարրերը ու ներսի տարածքը ջրային գոլորշու հագեցվածությունից: Նյութի կոշտ մակերեսը թույլ է տալիս պահել և կանխել կոնդենսատի կաթիլները և նրանց գոլորշիացումը: Գոլորշամեկուսիչ նյութը պահպանում է ջերմամեկուսիչ նյութի հատկությունները և երկարացնում է համակարգի օգտագործման ժամկետը:
Օգտագործման ոլորտը
Ջերմամեկուսացված թեք տանիքներ
Կարկասային պատեր
Միջնապատեր