Ջրահեռացման Համակարգեր

Ջրահեռացման համակարգը ինժեներա-տեխնիկական կառույց է, որը նախատեսված է ինֆիլտրացված և ստորգետնյա ջրերի հավաքագրման և հեռացման համար: Ջրահեռացման համակարգի շնորհիվ լուծվում է հողի խոնավության հաշվեկշռի խնդիրը, ստեղծվում են բարենպաստ պայմաններ շենքերի, բույսերի և հողատարածքի սեփականատիրոջ համար:
 

ՏԵՍԱԿԱՆԻ - Ջրահեռացման Համակարգեր - Տանիքի ջրահեռացում
Տանիքի ջրահեռացում

Ջրահեռացումը կառույցի հարթ տանիքից՝ ամենակարևոր խնդիրներից մեկն է: Ամենապարզ եղանակը դա թողնելն է, որպեսզի ջուրը ինքը հոսի թեք տանիքից դեպի ներքև: Այս եղանակը հանգեցնում է շենքի ճակատային հատվածի վնասմանը և հիմքի մաշեցմանը: Դրանից խուսափելու համար Գրինտեք ընկերությունը առաջարկում է տանիքային ջրահեռացման համակարգերի տեղադրում, որոնք առայժմ համարվում են լավագույնը: Տանիքային ջրահեռացման համակարգի տեղադրումը ջրահեռացման ամենալավ տարբերակն է: Այն համատեղելի է բիտումային կղմինդրների բոլոր տեսակների հետ և բաղկացած է կաուչուկե ձագարից,թաղանթից, որը կանխում է կեղտի թափանցումը համակարգ, և ջրհորդաններից:
 

Տեխնիկական բնութագիր՝
-Պատրաստվում է սինթետիկ կաուչուկի և հատուկ նյութերի խառնուրդից, որպեսզի նյութը պահպանի բարձր առաձգական հատկությունները;
-Ունի բարձր դիմադրողականություն ուլտրամանուշակագույն ճառագայթների,օզոնի և քիմիական ազդեցության հանդեպ;
-Օգտագործվում է մեծ ջերմաստիճանային տատանումների ժամանակ, պահպանելով առաձգականությունը;
-Համակարգը կարող է ունենալ ավտոմատ ինքնատաքացուցիչ (220, 15W), որը միանում է ջերմաստիճանի անկման պարագայում և հալեցնում սառույցը: