Ամրաններ և հենակներ

Տերասային հատակների տեղադրման ժամանակ օգտագործում են հատուկ հենարանային համակարգեր կամ հենակներ, իսկ տարբեր շինարարական դետալներ ամրացնելոի կամ իրար կցելու համար՝ ամրաններ:

ՏԵՍԱԿԱՆԻ - Ամրաններ և հենակներ - Հենականգնակներ
Հենականգնակներ

Տերասային հատակների համար նախատեսված կարգավորող հենականգնակները թույլ են տալիս արդյունավետորեն լուծել մակերեսների մոնտաժի խնդիրը: Կարգավորող հենականգնակների օգտագործումը ապահովում է նյութերի տեղադրումը առանց հիմքին ամրացնելու, իսկ եթե առկա է ջրամեկուսիչ շերտը՝ առանց նրան վնասելու: Պտուտակային հենականգնակների շնորհիվ հնարավոր է դառնում կառույցի մակերեսի արագ հարթեցումը ըստ բարձրության: Այդ համակարգը ապահովում է ցանկացած ծածկույթի արագ մոնտաժը, նույնիսկ ամենաբարդ հատվածներում: Հիմնականում հենականգնակները պատրաստվում են բարձր որակի և ամրության պոլիպրոպիլենից կամ մետաղից: Պտուտակային հենականգնակները հաճախակի օգտագործվում են տերասային հատակների մոնտաժի և տեղադրման ժամանակ:

Հատկությունները

Ցածր արժեքը և դեմոնտաժի հարմարավետությունը խոսում են կարգավորող հենականգնակների օգտին: Ի տարբերություն ավանդական հիմքին, հենականգնակները ստեղծում են արագ և հեշտ վերանորոգման հնարավորություն և շինարարական աշխատանքների տնտեսում: Պարզ մեխանիզմը ապահովում է կառույցի հուսալիությունը:

​Օգտագործման ոլորտը 

  • Տանիքներ
  • Պատշգամբներ
  • Տերասաներ
  • Լողավազանի շրջակա տարածք
  • Լուսավորված հատակներ
  • Ցուցահանդեսային տարածաքներ
  • Հետիոտնային քայլուղիներ