ԳԵՈՄԱՆՎԱԾՔ
ՏԵՍԱԿԱՆԻ - ԳԵՈՄԱՆՎԱԾՔ - Գեոմանվածք (գեոտեքստիլ)
Գեոմանվածք (գեոտեքստիլ)

Գեոմանվածքը դա գեոսինթետիկ նյութ է, որը արտադրողների կողմից նախատեսված է եղել շինարարությունում օգտագործելու համար: Բայց հետագայում այն սկսել են օգտագործել այլ ոլորտներում՝ այգեգործություն, կահույքային արտադրություն, լանդշաֆտային դիզայն: Գեոմանվածքը առանձնանում է բարձր առաձգականությամբ, դիմադրությամբ մեխանիկական վնասվածքների և ճնշման հանդեպ: Բացի այդ գեոտեքստիլը ունի բարձր դիմացկունություն և հարմար է օգտագործման համար: Ոչ հյուսված գեոմանվածքը արտադրվում է պոլիպրոպիլենային (պոլիեսթեր) մանրաթելից, ինչի շնորհիվ գործվածքը ունենում է բարձր դիմադրողականություն, օպտիմալ ուժ ու օդի թափանցելիության:

 

Հատկությունները

  • Գեոմանվածքը կարելի է օգտագործել գրեթե բոլոր հողային շերտերում, նույնիսկ աղային և կավային 
  • Գեոմանվածքի բարձր դիմադրողականության շնորհիվ ապահովում է ջրի բարձր անցողունակությունը և հողի շարժի արգելափակումը
  • Գեոմանվածքի օգտագործումը ճանապարհաշինության բնագավառում ապահովում է ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների ամրությունն ու երկարակեցությունը
  • Գեոմանվածքը չի կորցնում կայունությունը քիմիապես ագրեսիվ միջավայրերում, ունի կտրման բարձր դիմադրողականություն

Օգտագործման ոլորտը

Հարթ տանիքների ջրամեկուսացում ՝ գեոտեքստիլը պաշտպանիչ շերտ է ջրամեկուսիչ շերտի համար;
Ինվերսիոն տանիքների դեպքում` գեոտեքստիլը ստեղծում է ֆիլտրացնող և պաշտպանիչ շերտ;
«Կանաչ» տանիքներում՝ գեոտեքստիլը հանդիսանում է պաշտպանիչ, ֆիլտրացնող և բաժանիչ շերտ, պաշտպանում է ջրամեկուսիչ շերտը բույսերից;
Մայթերում և փողոցներում՝ գեոտեքստիլը բարձրացնում է մայթերի կրողունակությունը, կանխարգելում  է նստվածքների առաջացումը;
Լանդշաֆտային դիզայն՝ գեոտեքստիլը հանդիսանում է բաժանիչ շերտ հին և նոր հողածածկերի միջև;
Արհեստական լճակներ, լողափեր՝ գեոտեքստիլը կանխարգելում է ավազի լվացումը և հնարավոր մամուռների և մոլախոտերի աճը: Պաշտպանում է ջրամեկուսիչ շերտը մեխանիկական վնասվածքներից:

Գրինտեքի առաջարկած գեոմանվածքները որակապես բարձր են և համապատասխանում են միջազգային չափանիշներին: