Ջրամեկուսիչ նյութեր

Շինությունների ջրամեկուսացումը կանխում է ջրի ներթափանցումը, նպաստում է շենքի հիմքի ամրացմանը, պաշտպանելով այն քայքայումից, բորբոսից և փտտումից: Այս տեսակի մեկուսացումը հանդիսանում է ոչ միայն որպես արտաքին ազդեցություններից պաշտպան, այլ նաև նպաստում է շինության ներսում բարենպաստ միկրոկլիմայի ստեղծմանը և խոնավության մակարդակի ինքնակարգավորմանը:
 

ՏԵՍԱԿԱՆԻ - Ջրամեկուսիչ նյութեր - Բիտումային տանիքածածկ
Բիտումային տանիքածածկ

​Բիտումային ծածկերը, շուկայում հայտնի են որպես իզոգամ, ջրամեկուսիչ ծածկ, բտումային ծածկ իրենցից են ներկայացնում բազմաշերտ նյութեր 3-5 սմ հաստությամբ: Դրանք բաղկացած են պոլիմերներով և ապակե մանրաթելով, ապակե բամբակով և պոլիէսթերով ձևափոխված բիտումից, մանր գունավոր գլաքարից, որն ունի բնականին մոտ երանգ: Համեմատելով այլ ջրամեկուսիչ ծածկերի հետ, նկատում ենք, որ բիտումային ծածկերի գլխավոր առավելությունը նրանց բարձր առաձգականությունն է, ինչը թույլ չի տալիս նյութին պատռվել նույնիսկ մակերեսի ճաքերի և ուժեղ դեֆորմացիայի դեպքում: Բիտումային ծածկերի հետ շատ հեշտ է աշխատել՝ դրանք երկարակյաց են և պլաստիկ:
Բիտումային ծածկերը կիրառվում են լողավազանների և ջրանցքների, ավտոտնակների, կամուրջների, հարթ և թեք տանիքների, հիմքերի ջրամեկուսացման դեպքում:

Հատկությունները

  • Բիտումային ծածկերը հիանալի ջրամեկուսիչ են՝ ճկվող և դիմացկուն,
  • Բիտումային ծածկերն ունեն միներալային և գրավիտային շերտ, որը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից,
  • Բիտումային ծածկերը բաղկացած են ավելի քան 6 միներալային շերտերից, դրանք էլ իրենց հերթին բաղկացած են ապակե մանրաթելային ցանցից, որը հաղորդում է հավելյալ ամրություն,
  • Դիմացկուն են ջերմաստիճանային տատանումներին

Օգտագործման ոլորտը

  • Հարթ տանիքների ջրամեկուսացում,
  • Պատերի ջրամեկուսացում,
  • Հատակի ջրամեկուսացում,
  • Հասարակական նշանակության շենքերի ջրամեկուսացում,
  • Արտադրական շենքերի ջրամեկուսացում,
  • Կանաչ տանիքների ջրամեկուսացում: 

ջրամեկուսիչ ծածկերը շուկայում հայտնի են որպես իզոգամ, ջրամեկուսիչ ծածկ, բտումային ծածկ, տանիքածածկ, բիտումային ծածկ, իզօգամ, ջրամեկուսիչ բիտում և այլն: