Ջերմամեկուսիչ նյութեր

Նյութերը նախատեսված են ցանկացած տեսակի շինությունների տանիքների, հատակների, պատերի ջերմամեկուսացման համար: Կարող են օգտագործվել բարձր խոնավության և ջերմաստիճանի պայմաններում:

ՏԵՍԱԿԱՆԻ - Ջերմամեկուսիչ նյութեր - Հանքային բամբակի սալեր
Հանքային բամբակի սալեր

Հանքային բամբակ (հանքային բամբակ, քարե բամբակ, բազալտե բամբակ ) - դա չհրկիզվող, էկոլոգիապես մաքուր, հեշտ մոնտաժվող հանքային բամբակի սալեր են տարբեր խտությամբ: Հանքաբամբակն պատված է հիդրոֆոբ / ջրամերժ ծածկույթով, որը էապես նվազեցնում է ջերմամեկուսիչ հանքային բամբակի ջրակլանումը: 
Հանքային բազալտե բամբակը հիմք է հանդիսանում հանքաբամբակի սալերի պատրաստման գործընթացում, որոնք մեծ հաջողությամբ օգտագործվում են ցանկացած տեսակի շինարարական աշխատանքներում: Հանքաբամբակը թույլ է տալիս բնակավայրերը ապահովել օպտիմալ միկրոկլիմայով՝ պահպանել ջերմությունը ձմռանը և զովությունը ամռանը, բացի այն, տվյալ նյութը պաշտպանում է աղմուկից:

 

Հանքաբամբակով ջերմամեկուսացման առանձնահատկությունները ՝

Հանքային բամբակը հուսալի և երկարակյաց ջերմամեկուսիչ է: Ջերմամեկուսիչ հանքային բամբակի սալերի արտադրման համար հիմք է հանդիսանում բազալտի մանրաթելը և սոսնձային հավելանյութերը: Ջերմամեկուսիչ հանքային բամբակը կարող է օգտագործվել, որպես արդյունավետ ջերմամեկուսիչ  արտադրական և քաղաքացիական շինարարության գրեթե բոլոր ճյուղերում: Ձայնամեկուսիչ հատկությունները՝ հանքաբամբակի լրացուցիչ առավելություններից են: 

Հանքաբամբակի սալերի հատկությունները

  • Հանքաբաբակը հրակայուն է;
  • Հանքաբամբակը ունի բարձր ջերմամեկուսացման և ձայնամեկուսացման ունակություն, կայուն է ջերմաստիչանի փոփոխության նկատմամբ;
  • Հանքաբամբակը ունի հիդրոֆոբ, ջրամերժ ծածկույթ;
  • Քիմիական և կենսաբանական կայունություն, բնապահպանական անվտանգություն;
  • Հանքաբամբակը կարող է երկար ծառայել, որպես ջերմամեկուսիչ՝  չկորցնելով սկզբնական հատկությունները:

Հանքաբաբակի սալերի  կիրառման ոլորտները՝ 

  • Տանիքների ջերմամեկուսացում, 
  • Ֆասադները արդյունավետ ջերմամեկուսացում և հրդեհային անվտանգություն, 
  • Հանքային բամբակով ծածկապատված հատակները ապահովում են առավելագույն ջերմամեկուսացում և ձայնամեկուսացում,